Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» փորձագիտական համայնքի ներկայացուցիչների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» փորձագիտական համայնքի ներկայացուցիչների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» փորձագիտական համայնքի ներկայացուցիչների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում է կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։

Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները,
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։
 
Բարձր եմ գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես Փըլոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։
 
Կոնգրեսականն իր հերթին կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը»։

Թեմայի այլ նորություններ