Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը

Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ:

Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: Այն համանախագահել են Սլովենիայի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Հայաստանի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ հանդիսացող երկու երկրներ։

Նիստին մասնակցել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ անդամները: Հանդիպման մեկնարկին Սլովենիայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի պետքարտուղար Միտյա Սլավինեչը և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ որպես ԲԳՀԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, հանդես են եկել ողջույնի խոսքով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին՝ հանդիսանալով Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ակտիվ և լիիրավ անդամ։ Նա ներկայացրել է բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտում նախարարության ռազմավարական ուղղություններն ու հետագա ծրագրերը՝ կարևորելով ԵԲԿՏ-ի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության միջև կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը, և նշել, որ ներկայում Հայաստանը աշխատում է հետազոտական տարածքին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ։

Նիստի ընթացքում ԲԳՀԽ-ի աշխատանքային կառուցվածքի խմբերը և խորհրդատվական անդամները ներկայացրել են ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ Բոլոնիայի քարտուղարությունը՝ գործընթացի ներկայիս իրավիճակը։

Թեմայի այլ նորություններ