Անչափահասների արդարադատության խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստին վերապատրաստված 25 հոգեբանների հանձնվել են հավաստագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Անչափահասների արդարադատության խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստին վերապատրաստված 25 հոգեբանների հանձնվել են հավաստագրեր

Անչափահասների արդարադատության խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստին վերապատրաստված 25 հոգեբանների հանձնվել են հավաստագրեր

Արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանի և Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի 2021 թվականի ամփոփիչ նիստը, որը կազմակերպվել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացվող «Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա» ծրագրի շրջանակում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, իր խոսքում կարևորելով Խորհրդի գործունեությունը, շնորհավորել է Խորհրդի անդամներին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում» դասընթացի հաջող իրագործման կապակցությամբ՝ նշելով այն որպես առաջընթաց և ընդգծելով, որ Անչափահասների արդարադատության խորհրդի հետագա գործողությունները ևս պետք է լինեն նպատակային և արդյունավետ:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասաների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, իր խոսքում կարևորելով Խորհրդի գործունեությունը, նշել է, որ Խորհուրդն այլևս կախված չէ միջազգային գործընկերների աջակցությունից, ինչը նշանակում է, որ մեր պետությունն իր վրա է վերցրել հանձնառությունն առաջ տանելու երեխայի համար մատչելի, երեխայակենտրոն արդարադատության և երեխաներին բռնությունից պաշտպանելու օրակարգը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին շնորհավորել է հոգեբանների վերապատրաստման կապակցությամբ և նշել, որ սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Անչափահասների արդարադատության խորհրդի համագործակցության սկիզբն է:

Հաջորդիվ, Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնության» (End Violence Against Children the Global Parntnership) միջազգային ցանցին Հայաստանի՝ որպես ուղենիշ երկրի ներկայացվելիք հայտարարության  հիմնական կետերը:

Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Ղուլյանը, ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխայի իրավունքների  պաշտպանության բաժնի պետ Իվետա Շահբազյանը:

Հանդիպման ավարտին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում» դասընթացի  մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Թեմայի այլ նորություններ