Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների

Հայ-ռուսական փոխգործակցության շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

Հյուրերը ներկայացրել են տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունների աշխատանքը, մասնավորապես` տարբեր երկրներում գրանցած օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների հաջողությունները, առողջապահական ոլորտում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացման առաջարկներին:

«Սերտ համագործակցությունը հնարավորություն կտա խորացնելու հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նոր տեխնոլոգիաների և նոր գաղափարների շուրջ, որոնք նախադրյալներ կստեղծեն առաջիկայում առողջապահական համակարգում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նշվում է, որ երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության շրջանակը, այդ թվում` փոխայցերի կազմակերպմամբ, որը կխթանի առողջապահական համակարգի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Թեմայի այլ նորություններ