Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 5-ին հայրապետական կարճատև այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնեցին Մայրա Աթոռի տեղեկատվական համակարգից: