ԱԻՆ-ում քննարկվել է Կանզասի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա ընդլայնումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

ԱԻՆ-ում քննարկվել է Կանզասի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա ընդլայնումը

ԱԻՆ-ում քննարկվել է Կանզասի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա ընդլայնումը

Երեկ՝ մայիսի 5-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը:

Նախարար Փամբուխչյանը կարևորել է Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որն սկիզբ է դրվել դեռևս 2003 թվականին: Մինչ օրս համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության ուղիները և Կանզաս նահանգի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

Գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի ավելի ակտիվ և արդյունավետ:

Նախարար Փամբուխչյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է ԱԻՆ Լուսակերտի ուսումնական բազա, որտեղ վաղը տեղի է ունենալու ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող՝ ՔԿԾՄ ոլորտում համագործակցության ծրագրի գույքի պաշտոնական հանձման արարողությունը:

Թեմայի այլ նորություններ