Ադրբեջանցիները Սոթքի տարածքում շուրջ 50 մետրով հետ են շարժվել ու հանքը չեն կարող շահագործել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Ադրբեջանցիները Սոթքի տարածքում շուրջ 50 մետրով հետ են շարժվել ու հանքը չեն կարող շահագործել

Ադրբեջանցիները Սոթքի տարածքում շուրջ 50 մետրով հետ են շարժվել ու հանքը չեն կարող շահագործել

Ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում շուրջ 50 մետրով հետ են տեղաշարժվել՝ առանց միջադեպերի՝ «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ շեշտելով, որ սա կատարվել է սահմանների ճշգրտումների արդյունքում։

«Ադրբեջանցիներն առաջ էին եկել ու մոտավոր հաշվարկով տեղակայվել այս տարածքում։ Դրա հետեւանքով հանքի մոտ 60 տոկոսը անցել էր նրանց։ Հիմա հետ են գնացել մոտ 50 մետրով։ Էլի շարունակում են գտնվել հանքի տարածքում, սակայն հայկական կողմի համար հանքը շահագործելու հնարավորությունները փոքր-ինչ ավելացել են»,-ասել է Ավետյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ամեն դեպքում ադրբեջանական կողմի համար անհնար կլինի իրենց վերահսկողության տակ անցած տարածքում հանք շահագործել, քանի որ դա չափազանց մեծ ծախս, ռեսուրս, ենթակառուցվածք ու գնացքի գիծ է պահանջելու։

Հիմա հակառակ կողմը հանքի տարածքում բացառապես ֆիզիկական ներկայություն ունի։ Երկու երկրների արանքում հայտնված հանքի միջանկյալ մասում տեղակայված են հայկական զինված ուժերը, ինչի արդյունքում հանքի աշխատողների անվտանգության խնդիր չկա՝ շեշտել է համայնքապետը։

Ավետյանը միաժամանակ հաստատել է՝ հանքի ավելի քան 700 աշխատողներից շուրջ 280-ը կրճատվել է, քանի որ կրճատվել են նաեւ հանքարդյունաբերական աշխատանքի ծավալները։ Սոթքի համայնքապետը փոխանցել է, որ հանքավայրի բաց շահագործումը փակով փոխարինելու հանրային լսումներ են ընթանում․ նախնական եզրակացությունը դրական է։

Ժամանակին փակ շահագործման ընթացքում ստորգետնյա ամուր կառույցներ են եղել, որոնք այսօր էլ կարող են պիտանի լինել։ Հանքը ներկայում բնականոն, սակայն սահմանափակ ծավալով շահագործվում է։ Ադրբեջանական կողմի տարածքում մնացած տեխնիկան տեղափոխվել է հայկական տարածք։

Թեմայի այլ նորություններ