1994 թվականից սկսած ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

1994 թվականից սկսած ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը

1994 թվականից սկսած ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը

Տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը, իսկ 1993-ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ լրագրողներ, մեդիաոլորտի պատասխանատուներ,

Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ 

Ազատ մամուլը ժողովրդավարության կայացման ու զարգացման ճանապարհին առանցքային ինստիտուտներից է։

Ցանկանում եմ, որ Ձեր մասնագիտական կարողություններով ու հմտություններով նպաստեք կարևոր այս ինստիտուտի շարունակական զարգացմանը»:

Թեմայի այլ նորություններ