Էրդողանը ապակայունացնում է Եվրոպան, ասել է Մակրոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    2 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    4 կմ/ժ
  • Լոռի 25°C
    53%
    2 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    54%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    44%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    52%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    2 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    44%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.39943
  • Դոլար = 388.242

Էրդողանը ապակայունացնում է Եվրոպան, ասել է Մակրոնը

Էրդողանը ապակայունացնում է Եվրոպան, ասել է Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը նպատակ ունի ապակայունացնել Եվրամիությունը:

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, Մակրոնն այդ մասին ասել է Paris Match ամսագրին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, Էրդողանը «Եվրոպայում վարում է էքսպանսիոնիստական քաղաքականություն՝ հիմնված ազգայնամոլության եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որը անհամատեղելի է եվրոպական շահերի հետ եւ հանդիսանում է Եվրոպայի ապակայունացման գործոն է»:

«Նման իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի տեղի ունեցողը եւ իր շահերին համապատասխան գործի: Ես բոլորովին կողմ չեմ սրացմանը, բայց սիմետրիկ գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ կարեւոր եմ համարում խուսափել անզոր դիվանագիտությունից», - ասել է Մակրոնը:

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ «եվրոպական այն եզակի առաջնորդներից է, որը վերջին տարիներին անձնական հանդիպումներ է ունեցել Էրդողանի հետ»:

«Ես հյուրընկալել եմ նրան Փարիզում 2018 թվականի հունվարին: Շատերն ինձ քննադատել են դրա համար: Էրդողանը այն առաջնորդներից մեկն է, որի հետ ես խնդիրների ամենաերկար քննարկումներն եմ ունենում », - ասել է Մակրոնը:

Թեմայի այլ նորություններ