Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով որոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը և մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը:  Դատարանը որոշում կայացրեց միայն ամբաստանյալ Արմեն Բիլյանի մասով որոշումը բեկանել և փոփոխել: Դատարանը որոշեց Բիլյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով նախատեսված հանցագործությունների մեջ և դատապարտել ազատազրկման 25 տարի ժամկետով: Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

«Սասնա ծռեր» անվանումով հայտնի խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Թեմայի այլ նորություններ