Վարչական դատարանը քննեց Օնիկ Գասպարյանի գործով վարչապետ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    44%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    63%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Վարչական դատարանը քննեց Օնիկ Գասպարյանի գործով վարչապետ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Վարչական դատարանը քննեց Օնիկ Գասպարյանի գործով վարչապետ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, ապրիլի 2-ին քննեց Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ դատական նիստում ներկայացրել է իրենց առարկությունները միջնորդության հետ կապված:

Դատարանը միջնորդության քննարկումն ավարտեց, դրա վերաբերյալ կայացրած որոշումը կուղարկի դատավարության մասնակիցներին:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել էր վարչական դատարանիրավունքի ուժով ընդունված Հանրապետության Նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետգեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրըինչը հաստատվել է 2021թմարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբառոչինչ ճանաչելու պահանջով:

Թեմայի այլ նորություններ