ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի

ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի

Պաշտպանության նախարարությունը երեք ամիս ժամկետով պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ է հրապարակել: Այս մասին տեղեկացանք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Ըստ որոշման նախագծի` վարժանքները կանցկացվեն հունվարի 15-ից ապրիլի 15-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 45 միավոր տրանսպորտային միջոցներ:

Թեմայի այլ նորություններ