Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը ընդունել են Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը ընդունել են Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը ընդունել են Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայինին:

Վարչապետը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ընդգծել միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում:

Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայինը նշել է, որ ՀՀ կառավարության հետ ձևավորվել է արդյունավետ և սերտ համագործակցություն ու ավելացրել, որ ֆեդերացիան ակտիվորեն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար տարբեր խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի կողմից մեր երկրում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող հարցեր:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել  ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման եւ բնական աղետների դիմակայման գործում:

Ալեն Սիմոնյանը նշել  է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ բազում չլուծված հարցեր կան:

Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարեւորելով Ֆեդերացիայի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների եւ անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման եւ լուծումների շուրջ:

Թեմայի այլ նորություններ