Մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ. ԵԿՄ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    61%
    14 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    61%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ. ԵԿՄ

Մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ. ԵԿՄ

Պատմությունը ցույց է տալիս, որ հայրենի հողում ապրելու, մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ:

Այս մասին ասվում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ Երկրապահ կամավորականների միության վարչության հրապարակած հաղորդագրության մեջ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Պայքարի ուղին շատ ծանր ու դաժան է, եւ մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու բազում հայորդիների կյանքի գնով ձեռք բերած անկախությունը:

2016 թվականի ապրիլյան այս օրերին Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Առավել թեժ մարտեր ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում։ Պատերազմում անդառնալի կորուստներից խուսափելն անհնար է:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:

Փա՛ռք ու պատիվ նահատակված քաջերին:

Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ չի դադարել եւ ոչ մի օր: Այդ երկրի ղեկավարությունը բացահայտ ցույց է տվել եւ այսօր էլ ցույց է տալիս իր զավթողական քաղաքականությունը:

2020թ. աշնանը իր բարեկամ երկրների, միջազգային ահաբեկիչների օգնությամբ, նաեւ միջազգային կոնվեցիաներով արգելված զինատեսակներ օգտագործելով՝ կրկին փորձեց հայաթափման ծրագիր իրականացնել: Սակայն մեր թշնամիները դարերի ընթացքում պետք է հասկացած լինեին, որ մենք հայրենատեր, պայքարող ազգ ենք, մենք երբեք չենք ծնկի՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես:

Մեր պատմության ընթացքում միշտ էլ վայրէջքներ ունեցել ենք, բայց դրանց հաջորդել են վերելքները՝ մեր հավաքական կամքի, մեր միասնության շնորհիվ:

Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, կամավորներին,
Փա՛ռք հերոսածին մայրերին, մեր խոնարհումը որդեկորույս ընտանիքներին,
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին,
Փա՛ռք հայ ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկրապահները հավատարիմ առաքելությանը ծառայել, ծառայում եւ ծառայելու են հանուն մեր Անկախ պետության, մեր ամուր պետականության պահպանման:

Ինչպես ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Եթե մենք միասնական ենք, պիտի զգուշանանք... մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են...»: Եվ, այո՛, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին, որպեսզի պատմությունն այլեւս չկրկնվի, եւ մենք վերջապես ապրենք խաղաղ ու ապահով»:

Թեմայի այլ նորություններ