ՄԱԿ-ի հակակոռուպցիոն միջազգային համաժողովում ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

ՄԱԿ-ի հակակոռուպցիոն միջազգային համաժողովում ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

ՄԱԿ-ի հակակոռուպցիոն միջազգային համաժողովում ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման համատեքստում ներկայացրել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ներդրվող նոր ինստիտուտները:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, պատվիրակության կազմում ՀՀ գլխավոր դատախազության  պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ի կատարումն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, միջազգային չափորոշիչներին համապատասխան ՀՀ-ում ներդրված քաղաքացիադատավարական ընթացակարգերով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը:

 «Սա բացարձակապես նոր կառուցակարգ է հայաստանյան օրենսդրությունում, որը հնարավորություն է տալիս քրեական մեխանիզմներին զուգահեռ կիրառել անօրինական ակտիվների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմ և բռնագանձել այն գույքը, որը որևէ պատճաով հնարավոր չէ վերադարձնել քրեական գործերի շրջանակներում»,-նշել է Վաղինակ Ջանազյանը:

Նկարագրվել են այս համակարգի գործարկման օրենսդրական կարգավորումնները, նշված գործընթացների իրականացման հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության հիմնական գործառույթները, այդ ողղությամբ կատարված աշխատանքի ընթացիկ արդյունքները:

Համակարգի գործունակության արդյունավետության տեսանկյունից ՀՀ պատվիրակության կողմից շեշտադրում է կատարվել միջազգային համագործակցության, հատկապես օպերատիվ խողովակներով միջազգային հարցումների իրականացման վրա: Նշվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2020 թվականից հանդիսանում է CARIN.NETWORK (Camden Asset Recovery Inter-agency Network) միջազգային ոչ պաշտոնական  ցանցի անդամ: Այդ ցանցի միջոցով  ներկա պահին արդեն իսկ ուղարկվել է 7 հարցում, որոնց արդյունքում ստացվել է 6 պատասխան, միևնույն ժամանակ՝ գործընկեր երկրների իրավասու մարմիններից ՀՀ դատախազությունն ստացել է 4 միջազգային հարցում:

Որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության բարձրացման կարևոր նախադրյալ՝ այս ոլորտում առավելագույն պրոֆեսիոնալիզմ ապահովելու տեսանկյունից կարևորվել է Հայաստանում հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրության ընդունումը: Նշվել է, որ ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական քննությունների իրականացումը ՀՀ ԲԴԽ-ի որոշմամբ վերապահվել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի չորս մասնագիտացված դատավորների:

Պատվիրակության կողմից համաժողովի մասնակիցներին տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունը հետևում է հակակոռուպցիոն գործիքների կատարելագործմանն ուղղված միջազգային միտումներին՝ անհրաժեշտության դեպքում լավագույն փորձը յուրացնելու և տեղայնացնելու համար:  

Թեմայի այլ նորություններ