Կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 27°C
    49%
    5 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    51%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    4 կմ/ժ
  • Սյունիք 31°C
    39%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 24°C
    46%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    35%
    10 կմ/ժ
  • Արցախ 31°C
    41%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.39943
  • Դոլար = 388.242

Կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «Թել-Սել» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ոստիկանության և Վարդանանց բիզնես կենտրոնի անվտանգության աշխատակիցները տարհանել են 25 աշխատակցի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տարհանել երկու աշխատակցի։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել են տեղազննում․ արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

Թեմայի այլ նորություններ