Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, ՄԹ-ում ավարտվել է պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    67%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40415
  • Դոլար = 387.973

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, ՄԹ-ում ավարտվել է պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, ՄԹ-ում ավարտվել է պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը

Այսօր Իրանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են թեկնածուներ Մասուդ Փեզեշքիանը և Սաեդ Ջալիլին:

Հիշեցնենք, Իրանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախագահ Ռայիսիի զոհվելուց հետո. մայիսի 19-ին Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ։ Զոհվել էր նաև ԱԳ նախարար Աբդոլլահիանը։

Միացյալ Թագավորությունում Լեյբորիստական կուսակցությունը՝ սըր  Քիր Սթարմերի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում համայնքների պալատում ստացել է ձայների մեծամասնությունը:

Ավարտվել է Միացյալ Թագավորությունում պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են 381-ում, ինչը նրանց մեծամասնություն է ապահովում 650 տեղանոց պալատում. Radar Armenia-ն տեղեկացավ BBC-ից։

Քիր Սթարմերը և ստվերային կառավարությունում ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը, որին սպասվում է ապագա կառավարությունում երկրորդ կարևորագույն պաշտոնը, վստահորեն հաղթել են իրենց ընտրատարածքներում:

Գործող վարչապետ Ռիշի Սունակին նույնպես հաջողվել է վերընտրվել իր Ռիչմոնդ և Նորթալերտոն կոմսությունում: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են և հայտնել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ: «Այսօր իշխանությունը ձեռքից ձեռք հանձնելը տեղի կունենա խաղաղ և կարգավորված ձևով, բոլոր կողմերից բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ ։ Մեծ Բրիտանիայի ժողովուրդն այսօր սթափեցնող դատավճիռ է կայացրել, շատ բան պետք է սովորել ... և ես ինձ վրա եմ վերցնում պարտության պատասխանատվությունը»,- ասել է Սունակը:

Թեմայի այլ նորություններ