ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն

ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն

Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը՝ տեսակապի միջոցով:

Այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը, կոմիտեի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերը: Նախատեսվում է քննարկել ռազմական անվտանգության սպառնալիքներն ու հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները:
 
«Կքննարկվեն Հավաքական անվտանգության արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ կայանալիք նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԳՇ պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Հայրուլոևը։

Թեմայի այլ նորություններ