Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի հայ-ադրբեջանական պետական սահմանի Քարվաճառի ուղղությամբ կրակոցների հետևանքով սպանվել է ադրբեջանցի  զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլօղլուն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։

Այնուհետ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե հայակական կողմը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքել էր:

Թեմայի այլ նորություններ