Չնույնականացված աղբյուրի տեղեկությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Չնույնականացված աղբյուրի տեղեկությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Չնույնականացված աղբյուրի տեղեկությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց իշխանական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է, որ լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Թագուհի Ղազարյանը:

«ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունները նախատեսում են պատասխանատվություն՝ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում: Եվ այն պարագայում, երբ տեղեկատվությունը, որը փոխանցել են լրատվամիջոցները, ապօրինի խոսք կպարունակի, այդ պատասխանատվությունը կկրի լրատվամիջոցը»,-ասաց Ղազարյանը:
 

Օրենքում առաջարկվում է ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին: Թագուհի Ղազարյանը հիշեցրեց, որ նախագիծը անանունության մասին չէ, նաև խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, այլ պարզապես նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրները հավասարվում են անանուն աղբյուրներին: «Գործող կարգավորմամբ, երբ լրատվամիջոցն անուն աղբյուրին է հղում տալիս, օրինակ, նշում՝ օդում տարածված լուրերի համաձայն և այլն, և այդ խոսքը պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք, և ԶԼՄ-ն չի ցանկանում բացահայտել իր աղբյուրը, ապա կրում է պատասխանատվություն: Հիմա այս կարգավորումներով մենք անանուն աղբյուրները հավասարեցնում ենք նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին»,-ասաց պատգամավորը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հիշեցրեց՝ «ֆեյք նյուզ» տարածելն ամբողջ աշխարհում անընդունել է, և ՀՀ օրենսդրությունը չպետք է թույլ տա տարածել ապատեղեկատվություն, կեղծիք, զրպարտություն և ասել՝ քանի որ դա անանուն աղբյուր է, ապա ինքն ազատվում է պատասխանատվությունից: «Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտ է՝ եթե ուզում ես պահպանել քո աղբյուրի գաղտնիությունը, ուրեմն պատրաստ եղիր ինքդ օրենքի առաջ պատասխանատվություն տալու: Եթե չես ուզում պատասխանատվության ենթարկվել զրպարտության համար, ապա գոնե հղում կատարիր այնպիսի աղբյուրի, որը կարող է նույնականացվել»,-ասաց նախարարը:

Ըստ Անդրեասյանի՝ խոսքի ազատության սահմանափակման ցանկացած մեջբերում կամ չիմացության հետևանք է, կամ շահարկում: Նախարարը հավատացած է, որ նախագծին ծանոթացող լրագրողները չեն ունենա որևէ մտահոգություն:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն ընդունեց, որ խոսքի ազատությունը կարգավորման ենթակա է, սակայն շեշտեց. «ԶԼՄ-ները պետք է վայելեն ազատության շատ ավելի բարձր աստիճան: Կարող է լինել իրավիճակ, երբ սկզբից նյութը դիտարկվի որպես առերևույթ զրպարտություն կամ վիրավորանք, բայց հետո պարզվի, որ դա ճշմարիտ է: Ես նուրբ գիծը մենք սահմանափակվում ենք այս կարգավորմամբ»:

Թեմայի այլ նորություններ