Արմեն Փամբուխչյանը հանդիպել է JICA Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է JICA Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է JICA Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ

Դեկտեմբերի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Նրան ուղեկցել են JICA-ի Վրաստանի գրասենյակում Հայաստանի պատասխանատու Կոնստանտին Ծերեթելին և JICA-ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը:
 

Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Մորի Հիրոյուկիին՝ JICA-ի Վրաստանի գրասենյակում մշտական ներկայացուցիչ նշանակվելու առթիվ և անդրադարձել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրին՝ կարևորելով Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը՝ աղետների ռիսկի կառավարման, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման բնագավառներում, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված հասցեական տեխնիկական աջակցության համար:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին վերահաստատել է ճապոնական կողմի պատրաստակամությունը համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականության հարցում: Նշել, որ covid-19-ով պայմանավորված՝ փորձի փոխանակման գործընթացը ժամանակավորապես հեռավար է իրականացվում, սակայն, հույս հայտնել, որ 2022 թվականին հայկական կողմին կկարողանան հյուրընկալել Ճապոնիայում՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ