Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի, այդ թվում՝ զինծառայողների մայրեր: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Թեմայի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ շեշտելով, որ Բոլոր գերիների Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու:

«Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս գերիների և անհետ կորածների հարազատների հետ:

Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու: Շնորհակալ եմ հանդիպման համար»,- գրել է ԱԺ նախագահը:

Թեմայի այլ նորություններ