Պետք է մարդկանց բացատրենք, որ առողջության ճանապարհը պատվաստվելն է. Թադևոս Ավետիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Պետք է մարդկանց բացատրենք, որ առողջության ճանապարհը պատվաստվելն է. Թադևոս Ավետիսյան

Պետք է մարդկանց բացատրենք, որ առողջության ճանապարհը պատվաստվելն է. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կողմ է պատվաստումներին, սակայն դեմ՝ չպատվաստված կամ թեստի պատասխան չունեցող անձանց աշխատանքի չթողնելու, ընդհուպ աշխատանքից ազատելու առաջարկվող կարգավորմանը: Ավետիսյանն այս մասին ասաց ԱԺ նիստում կառավարության նախագծի քննարկմանը:

«Սա այն դեպքն է, որ դրված նպատակն իհարկե շատ լավ ն է՝ ձևակերպումներով, սակայն այն կարգավորումը, որն այսօր բերում է կառավարությունը, բացարձակապես նպատակի հետ աղերս չունի, ավելին՝ խնդիրն ավելի է սրելու: Կոչս նույնն է՝ բոլորն, ովքեր ենթակա են պատվաստման, գնան պատվաստվեն: Սա շատ կարևոր է, բայց պետությունն իր պոզիտիվ պարտականության՝ խթանելու, խրախուսելու, մարդկանց բացատրելու, գիտակցությունը փոխելու փոխարեն անցել է հարկադրանքին, հարկադրում է մարդու աշխատելու իրավունքն առողջ լինելու իրավունքի հետ: Չի լինելու լուծում, քանի որ իրականում սա ավելի շատ տուգանք է»,-ասաց պատգամավորը:

 Ըստ նրա՝ ով որ չի եկել գիտակցության, որ պետք է պատվաստվի, չի պատվաստվելու՝ նաև աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ, որովհետև աշխատանքն այդ մարդու համար ավելի կարևոր չէ, քան առողջությունը: «Մենք պետք է իրենց բացատրենք, որ առողջության ճանապարհը պատվաստվելն է, ոչ թե ասենք՝ տես՝ աշխատանքը կկորցնես: Սա լուծում չէ, և չի կարող լինել»,-ասաց Ավետիսյանը:

Ըստ նրա՝ կարելի է գոնե բավարարվել չպատվաստված կամ թեստի պատասխան չունեցող անձանց միայն աշխատանքի չթողնելով:

ԱԺ ներկայացված նախագծով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:

Թեմայի այլ նորություններ