Մոտ 500 քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստացել են երրորդ խթանիչ դեղաչափը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Մոտ 500 քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստացել են երրորդ խթանիչ դեղաչափը

Մոտ 500 քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստացել են երրորդ խթանիչ դեղաչափը

Կառավարության նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է: Նախարարը նշեց, որ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել: Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:

«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի», - նշեց նա: Ավանեսյանի խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էին այն ժամանակ, երբ նոր դեպքերի օրական թվերը հասնում էին 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում:

«Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք: Շատ կարևոր է, որ մենք այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակենք պատվաստումները», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ստացել է 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:

Թեմայի այլ նորություններ