Այս պահին Հայաստանում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չկա. փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Այս պահին Հայաստանում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չկա. փոխնախարար

Այս պահին Հայաստանում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չկա. փոխնախարար

Ամեն ինչ պետք է անել պատվաստումների ակտիվությունը պահելու համար: Այս մասին դեկտեմբերի 18-ին Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նախարարի տեղակալը Շիրակի մարզում էր իրականացվող պատվաստումային գործընթացին ծանոթանալու նպատակով:

Այցի շրջանակներում, Արտակ Ջումայանը եղել  է Գյումրու մի շարք բուժհաստատություններում, ծանոթացել COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնող մասնագետների աշխատանքներին, անդրադարձել ու կարևորել առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման առավել ընդգրկուն աշխատանքների իրականացումը։

Լրագրողների հետ զրույցում նախարարի տեղակալը նշեց, որ պետությունն ամեն ինչ անում է բնակչությանը պաշտպանելու համար, երկրում առկա է պատվաստանյութերի բավարար քանակ, պետք է միայն պատվաստումներին բարձր ընդգրկվածություն, քանզի պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է։

«Օգտագործելով հիվանդության թվերի նվազումը՝ պետք է առիթն օգտագործենք ավելի շատ պատվաստումներ իրականացնենք, որպեսզի համավարակի հաջորդ ալիքներին լինենք պատրաստ: Այս պահին  ՀՀ-ում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չունենք, բոլորը հասանելի են»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Շիրակի մարզում առաջին դեղաչափ դեկտեմբերի 16-ի դրությամբ ստացել է 65550 բնակիչ:

Թեմայի այլ նորություններ