Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվեն սննդի կամ ժամանցի վայրեր մուտք գործելու սահմանափակումները. նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվեն սննդի կամ ժամանցի վայրեր մուտք գործելու սահմանափակումները. նախարար

Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվեն սննդի կամ ժամանցի վայրեր մուտք գործելու սահմանափակումները. նախարար

Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվի կորոնավիրուսային հիվանդության դեմ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատի ներկայացումը սննդի կամ ժամանցի վայրեր հաճախելիս:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այդ հարցը քննարկման փուլում է, բայց առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվի: Պետք է ժամանակ տանք, որ մեր քաղաքացիները հասցնեն պատվաստվել»,- ասաց նա՝ նշելով՝ աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստված է:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար քննարկվող սահմանափակումներին՝ նախարարն ասաց, որ առողջապահության նախարարության զինանոցում պատվաստումը խրախուսող որոշակի միջոցներ և սահմանափակումներ դեռ կան: Հիմա քննարկվում է նաև, թե որքան պետք է լինի քովիդի դեմ չպատվաստված այն անձանց բուժման չափը, որոնք վարակվելու են քովիդով և բուժման ծախսերը հոգալու են իրենց միջոցներով:

«Քովիդի բուժման համար թե՛ թթվածնային բուժումը, թե՛ սարքերն ու այլ միջոցները պետությունն իր վրա է վերցրել: Հիմա քննարկվում է, որ չպատվաստված անձանց համար բուժումը դառնա վճարովի: Քովիդի բուժման սխեմաներում ընդգրկվում են փորձարարական դեղամիջոցներ, որոնք բավականին թանկարժեք են: Մենք չենք կարող այն ներառել մեր պետության բուժման փաթեթում, բայց դա շատ փոքրաթիվ քաղաքացիների է ցուցված»,-  ասաց նա:

Թեմայի այլ նորություններ