Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 120 օր
▲ Դեպի վեր
  • Երեվան 36°C
    13%
    11 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    41%
    31 կմ/ժ
  • Լոռի 26°C
    58%
    11 կմ/ժ
  • Տավուշ 27°C
    60%
    8 կմ/ժ
  • Արարատ 37°C
    21%
    12 կմ/ժ
  • Սյունիք 31°C
    33%
    16 կմ/ժ
  • Արմավիր 37°C
    13%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 24°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 35°C
    13%
    11 կմ/ժ
  • Կոտայք 33°C
    28%
    4 կմ/ժ
  • Արցախ 31°C
    36%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 120 օր

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 120 օր

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 120 օր: 2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

Թեմայի այլ նորություններ