Արտաշատի խճուղում գտնվող «Արարատ Ֆրութս» շուկայի ավտոպարկում «STR» մարզական հասարակական կազմակերպությունն անցկացրել է ավտոմիջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին:
«ARARAT DRIFT SHOW 2021» ավտոմիջոցառմանը մասնակցել են Հայաստանի լավագույն ավտոմարզիկները:
Առաջին փուլի հաղթողներ են ճանաչվել՝
- Սերգեյ Սաֆարյան (1-ին հորիզոնական)
- Մելիք Չիբուխչյան (2-րդ հորիզոնական)
- Գաբրիել Բազումյան (3-րդ հորիզոնական)
Նախաձեռնության իրականացմանն աջակցել է Արարատի մարզպետարանը: