Հայաստանի ընտրանին Ռումինիայի դեմ խաղում կլինի ամբողջապես կարմիր մարզահագուստով
▲ Դեպի վեր
  • Երեվան 37°C
    13%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    39%
    35 կմ/ժ
  • Լոռի 26°C
    62%
    9 կմ/ժ
  • Տավուշ 27°C
    60%
    8 կմ/ժ
  • Արարատ 38°C
    20%
    13 կմ/ժ
  • Սյունիք 31°C
    34%
    17 կմ/ժ
  • Արմավիր 38°C
    13%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    65%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 36°C
    13%
    13 կմ/ժ
  • Կոտայք 34°C
    26%
    5 կմ/ժ
  • Արցախ 30°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հայաստանի ընտրանին Ռումինիայի դեմ խաղում կլինի ամբողջապես կարմիր մարզահագուստով

Հայաստանի ընտրանին Ռումինիայի դեմ խաղում կլինի ամբողջապես կարմիր մարզահագուստով

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից առաջ կայացած նախախաղային խորհրդակցության ընթացքում հաստատվել են մրցող թիմերի գույները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռումինիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ կարմիր մարզաշապիկով:
 

Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Այն կմեկնարկի 20:00-ին: Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:

Թեմայի այլ նորություններ