Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից

Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը երկրի խորհրդարանից:

«Մենք ողջունում ենք իշխող կուսակցության հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ: Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում վերսկսել Եվրամիության հետ ինտեգրմանն ուղղված բարեփոխումները ներառական և կառուցողական ձևով և Վրաստանի 12 առաջնահերթություններին համապատասխան՝ հասնելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի»,- նշված է պատվիրակության Twitter-ի միկրոբլոգում:

Վրաստանում բողոքի ակցիաների ֆոնին «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից: Օրինագիծը նախաձեռնած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը համատեղ հայտարարություն են տարածել:

«Պետք է առավել ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության և տնտեսական զարգացման, ինչպես նաև Վրաստանի եվրաինտեգրման նկատմամբ: Անհրաժեշտ է մեր համաքաղաքացիների էներգիան ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի զարգացման վրա»,- ասված է փաստաթղթում:

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ իշխանությունները, այնուամենայնիվ, մտադիր են հետագայում հանդիպումներ անցկացնել բնակչության հետ և բացատրել օրինագծի էությունն ու կարևորությունը:

Ընդդիմադիր վրացական «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ուսանողները կշարունակեն բողոքի ցույցերը՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչմանը, հայտարարել է կուսակցության խոսնակ Ցոտնե Կոբերիձեն։

«Այսօր անպայման ակցիա է լինելու, երիտասարդները չեն վստահում «Վրացական երազանքին», մենք պահանջում ենք երկու կետ՝ հստակություն է պետք, թե ինչպես են նախատեսում հետ կանչել նախագիծը, և երկրորդ՝ պետք է ազատ արձակել այն մարդկանց, որոնք կռվել են մեզ հետ»,- ճեպազրույցում ասել է քաղաքական գործիչը։

Թեմայի այլ նորություններ