Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի

Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և անհետաձգելի համարեց:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն՝ պետական և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, որը մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը և պաշտոնը:

Այս պահին եղած  կարգավորումներով զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի պահանջների համաձայն՝ քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը:

Նախարարն ասաց, որ նախագծով առաջարկվում է աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայողի հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը:

«Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ, և նա ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, ապա գործատուն պարտավորվում է մնացած հատվածը, այսինքն՝ առնվազն 120 հազար դրամը, վճարել: Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

Թեմայի այլ նորություններ