Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    56%
    11 կմ/ժ
  • Արարատ 36°C
    20%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    11 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    4 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    25%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նովրուզի կապակցությամբ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

 «Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ։          

Դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:

Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:      

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։ 

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի՝ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ Արեգակնային տոմարով նոր տարին հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար անսասան խաղաղության և հարաճուն ձեռքբերումների տարի լինի։            

Հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:                            

Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության:   

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։   

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին, համազգային տոնի՝ Նովրուզի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նովրուզի առթիվ:

Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով:

Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն, հույս և հավատ դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան, իսկ ձեր համայնքին՝ առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:

Շնորհավո՛ր Նովրուզ»:

Թեմայի այլ նորություններ