Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին. ԱՄՆ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    32%
    7 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    13 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին. ԱՄՆ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին

Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին. ԱՄՆ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին

Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ հայտնել են Պետքարտուղարությունից՝ ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան։ 

Հարցերը վերաբերում էին Լաչինի միջանցքի ճգնաժամին, Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությանը, ժողովրդավարական պետությունների՝ միմյանց օժանդակելու կարևորությանը։ 

Ժողովրդավարությանը վերաբերող հատվածը կայքը ներկայացրել է ստորև։

«ԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու աջակցությունը հայ ժողովրդին՝ կառուցելու այն ապագան, շարունակելու այն ուղին, որն ընտրել էին 2018-ին, և որի հանդեպ իրենց հավատարմությունը ցուցաբերել են 2021-ի խորհրդարանական ընտրություններում։

Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին:

Չնայած շատ անելիքներ կան, վարչապետը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով ցույց տվեց իր հանձնառությունը բարեփոխումների գործընթացին։ Մենք անհամբեր սպասում ենք այս ուղղությամբ հետագա քննարկումներին և Հայաստանի կողմից իրականացվող այլ ժողովրդավարական բարեփոխումների՝ Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա ամսվա վերջին:

Ի վերջո, ուժեղ, ժողովրդավարական Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին»։

Թեմայի այլ նորություններ