Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    25%
    19 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    56%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    25%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    19 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    46%
    19 կմ/ժ
  • Արցախ 24°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41484
  • Դոլար = 388.501

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը

Երևանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը  մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է այն փաստը, որ մեր երկրների փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում մշակվել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ուղենիշները:

Արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել երկու երկրների փորձագիտական պատվիրակություններին կատարված նախապատրաստական արդյունավետ աշխատանքի համար և վստահեցրել,  որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները արդյունավետ կերպով կշարունակեն համագործակցությունը՝ ստորագրվելիք փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ