Ստորագրվել է 2022 թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    57%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    47%
    18 կմ/ժ
  • Արցախ 22°C
    66%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ստորագրվել է 2022 թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Ստորագրվել է 2022 թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև  Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները:

Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022 թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում:

Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին:

Թեմայի այլ նորություններ