Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտոմեքենայի վթարի հետևանքով Զանգեզուրի հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    32%
    7 կմ/ժ
  • Լոռի 28°C
    50%
    7 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 33°C
    26%
    2 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    43%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտոմեքենայի վթարի հետևանքով Զանգեզուրի հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող. ՔԿ

Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտոմեքենայի վթարի հետևանքով Զանգեզուրի հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող. ՔԿ

2023 թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
 
Նախնական տվյալներով՝ վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի վարած «Մերսեդես CLK 320» մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու պատճառով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
 
Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի՝ նրա օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:
 
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։

Թեմայի այլ նորություններ