Պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է Արցախում խաղաղապահ գործողություններին Վաշինգտոնի մասնակցության հեռանկարների մասին հարցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    32%
    7 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 33°C
    26%
    2 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է Արցախում խաղաղապահ գործողություններին Վաշինգտոնի մասնակցության հեռանկարների մասին հարցին

Պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է Արցախում խաղաղապահ գործողություններին Վաշինգտոնի մասնակցության հեռանկարների մասին հարցին

Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասի զարգացմանը: Այս մասին ադրբեջանական Turan գործակալության թղթակցին ասել է Պետքարտուղարության քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ ճեպազրույցում։

Պատասխանելով Արցախում խաղաղության վերականգնման գործում Վաշինգտոնի դերի մասին, նա վերահաստատել է ամերկյան կողմի դիրքորոշումն առ այն, որ «հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։

Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»:

Տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու Վաշինգտոնի շահագրգռվածության մասին հարցին պատասխանելիս Լյուիսը հիշեցրել է, որ իր բյուրոն զբաղվում է նման առաքելությունների համար խաղաղապահների նախապատրաստմամբ։

«Կարծում եմ, որ մենք պետք է ուշադիր քննարկենք դրա հնարավորությունը: Ակնհայտ է, որ այդ գործընթացն ընթանում է ՄԱԿ-ով, և ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից առ այն, թե ինչպես է ՄԱԿ-ը կառավարելու այդ գործընթացները ապագայում։ Բայց ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այս գործընթացին ոչ միայն Ռուսաստանի կողմից աջակցությունը։ Ռուսական տեխնիկան այժմ դժվարություններ ունի (պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով՝ Tert.am), օրինակ՝ պահեստամասեր ձեռք բերելու հարցում, և դա կարող է ազդել խաղաղապահների՝ իրենց խաղաղապահ աշխատանքն իրականացնելու ունակության վրա»,- ընդգծել է նա։

Թեմայի այլ նորություններ