Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (21․03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 37°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    39%
    35 կմ/ժ
  • Լոռի 26°C
    58%
    11 կմ/ժ
  • Տավուշ 27°C
    61%
    7 կմ/ժ
  • Արարատ 38°C
    20%
    13 կմ/ժ
  • Սյունիք 31°C
    33%
    16 կմ/ժ
  • Արմավիր 38°C
    13%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    65%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 36°C
    13%
    6 կմ/ժ
  • Կոտայք 34°C
    26%
    5 կմ/ժ
  • Արցախ 30°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (21․03.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (21․03.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պոեզիայի համաշխարհային օրը (World Poetry Day) 

1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը։ Առաջինն այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր եւ խորը հոգեւոր հարցերին։ Բայց դրա համար պետք է որքան հնարավոր է հասարակական մեծ ուշադրություն ստեղծել նրա նկատմամբ»- նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մեջ։ Համարվում է, որ ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մեր թվարկությունից առաջ 23-րդ դարում։ Հեղինակը բանաստեղծ ու քրմուհի Էն-հեդու-անան է, ում մասին հայտնի է միայն, որ նա աքքադական Սարգոն արքայի դուստրն էր։

  • Դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրը (World Down Syndrome Day) 

Այս օրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, իրենց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը: Դաունի համախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ՝ տրիսոմիա։ Օրը նշելու նպատակը դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելն է, այդ համախտանիշով երեխաների կյանքի որակը բարելավելը։ Ի դեպ, ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա:

  • Անասնաբուծության համաշխարհային օրը (World Home Economics Day) 
  • Անտառների միջազգային օրը (International Day of Forests) 

Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 1971 թվականին: Ողջ աշխարհում անտառի պահպանման խնդիրը շատ սուր է դրված, և եթե մենք չենթարկվենք կենսոլորտի կանոններին, ապա կբնաջնջվենք մոլորակի երեսից: Անտառներն զբաղեցնում են ՀՀ տարածքի 11,2%-ը: Անտառն անսահմանորեն բարի ու շռայլ մի օրգանիզմ է, որը, ոչինչ չպահանջելով իր գոյատևման համար, անվերապահորեն բաժին է հանում մեզ իր կենսագործունեության պտուղներից: Այն ապաստարան է կենդանի էակների համար, պաշտպանում է արևի ճառագայթներից նույնիսկ անտառահատին, ով իրեն ոչնչացնում է:

  • Ցախի համաշխարհային օրը (World Wood Day) 
  • Ռասայական խտրականության վերացման միջազգային օրը (International Day for the Elimination of Racial Discrimination) 

Այս միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1966 թվականին (թիվ 2142 բանաձև (XXI)): Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի: 1960 թվականի այդ օրը՝ աֆրիկացիների պարտադիր անձնագրավորման ապարտեյդի ռեժիմի օրենքների դեմ խաղաղ ցույցի ժամանակ, ոստիկանության կողմից սպանվել է 69 մարդ: Այդ իրադարձությունների կապակցությամբ Հարավային Աֆրիկայում մարդու իրավունքների օրը նշվում է մարտի 21-ին, սակայն շատ երկրներում այն նշվում է դեկտեմբերի 10-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ օրվա հետ կապված իր 2006 թվականի ուղերձում նշում է, որ ռասայական խտրականության դեմ պայքարում հաջողությունը կախված է շարքային քաղաքացիներից, այն հանգամանքից թե որքանով նրանք հանդես կգան անհանդուրժողականության դեմ, որքանով նրանք չեն հաշտվի խտրական գործողություններին իրենց առօրյա կյանքում:

  • Նավրուզի միջազգային օրն է (International Day of Nowruz) 
  • Տիկնիկային թատրոնի միջազգային օրը (World Puppetry Day) 

Այն տոնելու առաջարկ առաջին անգամ հնչեցվել է 2000թ. իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA) համաժողովին որոշվեց տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:

  • Լցակարի միջազգային օրը (Quilting Day) 
  • Կրթության ազատության միջազգային օրը (International Freedom Education Day) 
  • Մայրերի օրը արաբական երկրներում (Mother’s Day) 
  • Twitter-ի ծննդյան օրը 

Կրոնական

  • Առաքելական (Հայաստան) - Գալստյան կիրակի 

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13): Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը: Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-04-03, 2023-03-26, 2024-03-17, 2025-04-06, 2026-03-22, 2027-03-14, 2028-04-02, 2029-03-18, 2030-04-07:

  • Կաթոլիկություն - Սերապիոն Տմուիտսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Վերբոնոսիցա 

Ազգային

  • ԱՄՆ - Քաղաքավարության ազգային օրը (National Common Courtesy Day) 
  • ԱՄՆ - Բույրերի ազգային օրը (National Fragrance Day) 
  • ԱՄՆ - Միայնակ ծնողների ազգային օրը (National Single Parents Day) 
  • ԱՄՆ - Կալիֆորնիական ելակի ազգային օրը (National California Strawberry Day) 
  • ԱՄՆ - Հետհաշվարկի ազգային օրը (National Countdown Day) 
  • ԱՄՆ - Բարձրդասարանցու օրը (Senior Skip Day) 
  • ԱՄՆ - Ֆրանսիական հացի ազգային օրը (National French Bread Day) 
  • ԱՄՆ - Առողջ ճարպերի օրը (Healthy Fats Day) 
  • ԱՄՆ - Հիշողության օրը (Memory Day) 
  • ԱՄՆ - Խրթխրթան տակոյի ազգային օրը (National Crunchy Taco Day) 
  • ԱՄՆ - Սլիթերինի հպարտության օրը (Slytherin Pride Day) 
  • Ավստրալիա - Ներդաշնակության օրը (Harmony Day) 
  • Բելգիա - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • Թունիս - Երիտասարդության օրը (Youth Day)
  • Իրաք - Գարնան օրը (Spring Day)
  • Իտալիա - Ծառատունկի օրը (Arbor Day) 
  • Լեհաստան - Դասերից փախչելու օրը (Truant’s Day) 
  • Լեսոտո - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • ՀԱՀ - Մարդու իրավունքների օրը (Human Rights Day) 
  • Մալայզիա - Սուլթան Տերենգգանի օրը
  • Մեքսիկա - Բենիտո Խուարեսի տարեդարձը (Birth of Benito Juárez) 
  • Նամիբիա - Անկախության օրը (Independence Day) 
  • Պորտուգալիա - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • Ռուսաստան - Բնակչության կենցաղային սպասարկման և բնակարանային-կոմունալ տնտեսության աշխատողների օրը 
  • Ռուսաստան - Գարնանային արևադարձ 
  • Ռուսաստան - Շտուրմանների տոնը 
  • Ռուսաստան - Տանիքից երգեելու օրը 
  • Վրաստան - Սահմանապահի օրը 
  • Ուկրաինա - Բնակարանային և կոմունալ տնտեսության և բնակչության կենցաղային սպասարկման աշխատողների օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Ամերիկացի ծրագրավորող Ջեք Դորսին twitter ծառայությունում գրել է առաջին հաղորդագրությունը, որը նախատեսված էր Odeo ընկերության աշխատակիցների հետ շփման համար:

  • Այժմ այն ոչ միայն միջոց է միլիոնավոր մարդկանց շփման համար ամբողջ աշխարհում, այլև լուրերի աղբյուր և ժամանցի վայր, ինչպես նաև ժամանակակից մշակույթի մաս: Twitter-ում առաջին հաղորդագրությունից մոտ 4 ամիս անց սոցցանցը ներկայացվեց հանրությանը: Բացի Դորսիից՝ դրա վրա աշխատել են Բիզ Սթոունը, Քվան Ուիլյամսը և Նոա Գլասը:

2000 - Հովհաննես Պողոս II-ը կատարում է Հռոմի պապի երբևէ Իսրայել իրականացված այց:
1999 - 478 ժամյա ճանապարհորդությունից հետո Բերտրան Պիկարը և Բրայան Ջոնսը դարձան օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդները։
1981 - Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը։
1980 - Միացյալ նահանգների նախագահ Ջիմի Քարտերը հայտարարում է Մոսկվայի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։
1963 - Փակվեց Ալկատրաս բանտը:
1961 - Լիվերպուլյան The Cavern ակումբի բեմում առաջին անգամ ելույթ ունեցավ «Բիթլզ» խումբը։
1935 - Րեզա շահ Փեհլևին պաշտոնապես դիմում է համաշխարհային հանրությանը՝ իր երկիրը Իրան («արիացիների երկիր») կոչելու համար:
1925 - ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելում է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։
1923 - Փարիզում ոմն դոկտոր Ռոժեն հայտարարեց, որ ծխելը օգտակար է առողջությանը, քանի որ նիկոտինը հակամանրէային հատկություն ունի։
1922 - Լոնդոնում բացվում է Վաթերլո կայարանը:
1921 - Հռչակվեց Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտնում են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։
1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Գերմանիայի առաջին կանցլեր։
1844 - Բահայի օրացույցի սկիզբը։
1828 - Նիկոլայ 1-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին, որի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
1747 - Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
1666 - Կանադայում տեղի ունեցավ առաջին մարդահամարը:
1615
 - Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում:

  • Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672թ.՝ թուրքերի հարձակման ժամանակ:

1556 - Օքսֆորդում Աստվածաշունչն անգլերեն թարգմանած Թոմաս Քրանմերին այրում են խարույկի վրա:
630 - Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցնում Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձնում Երուսաղեմ։

ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Մարտինա Շտոսսել, արգենտինացի երգչուհի և պարուհի
1989 - Ժորդի Ալբա, իսպանացի ֆուտբոլիստ
1987 - Անդրեյ Բեդնյակով, ուկրաինացի արտիստ, հաղորդավար
1980 - Ռոնալդինյո, բրազիլիացի ֆուտբոլիստ 

  •  2004 և 2005 թվականներին արժանացել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» տիտղոսին։

1966 - Բենիտո Արչունդիա, մեքսիկացի ֆուտբոլային դատավոր, իրավաբան, տնտեսագետ
1962 - Մեթյու Բրոդերիկը, ամերիկացի դերասան, երգիչ 
1958 - Գարի Օլդման, անգլիացի դերասան, երգիչ, ռեժիսոր 

  • Հայտնի ֆիլմերից են «Դրակուլա», «Լեոն», «Հինգերորդ էլեմենտ», «Նախագահի ինքնաթիռը», «Մութ ժամանակներ»։ «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորելու համար արժանացել է «Օսկարի»։

1950 - Սերգեյ Լավրով, ՌԴ պետ. գործիչ հայկական արմատներով
1946 - Թիմոթի Դալթոն, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան
1936 - Վանիկ Զաքարյան, շախմատի տեսաբան
1926 - Միքայել Հայրապետյան, հայ վիրաբույժ-ուռուցքաբան
1920 - Գեորգ Օտս, էստոնացի օպերային երգիչ, դերասան
1902 - Միխայլ Չայլախյան, ֆիտո-ֆիզիոլոգ
1898 - Սեդրակ Բարխուդարյան, հայ հնագետ, պատմաբան, վիմագրագետ
1888 - Մարիետա Շահինյան, խորհրդային անվանի գրող
1879 - Հասմիկ (Թագուհի Հակոբյան), թատրոնի հայ դերասանուհի (մ. 1947)
1839 - Մոդեստ Մուսորգսկի, ռուս կոմպոզիտոր (մ. 1881)
1768 - Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիե, ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս
1685 - Յոհան Սեբաստիան Բախ, գերմանացի երգահան 

Թեմայի այլ նորություններ