Ներկայացնել Գերմանիայում ապրող հայերին որպես Գերմանիայում գործող համերաշխ համայնք և ամրապնդել Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը. ԳԿԽ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    61%
    12 կմ/ժ
  • Լոռի 19°C
    61%
    6 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    12 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    50%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    77%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    17 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    19 կմ/ժ
  • Արցախ 23°C
    67%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41484
  • Դոլար = 388.501

Ներկայացնել Գերմանիայում ապրող հայերին որպես Գերմանիայում գործող համերաշխ համայնք և ամրապնդել Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը. ԳԿԽ

Ներկայացնել Գերմանիայում ապրող հայերին որպես Գերմանիայում գործող համերաշխ համայնք և ամրապնդել Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը. ԳԿԽ

ԳԿԽ-ի մամուլի հաղորդագրություն, մայիսի 11, 2022թ 

Գերմանահայոց Կեդրոնական Խորհրդը (ZAD) 2022 թվականի մայիսի 7-ին Քյոլնում տեղի ունեցած հիբրիդային ժողովի ժամանակ ընտրել է նոր վարչություն։ 

ԳԿԽ-ի հինգ հոգուց կազմված նորընտիր վարչությունը ներկայացրել է բովանդակալից ու հավակնոտ հինգ կետից բաղկացած ծրագիր, որով ստացել է համագումարի մասնակցիների ձայները ու վստահությունը։ ԳԿԽ-ի ապագա աշխատանքի առանցքը հայապահպանությունն ու զարգացումն է։ Այդ իսկ պատճառով նպատակն է դրվել խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը Գերմանիայում գործող տարբեր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև գերմանական քաղաքական և հասարակական դերակատարների հետ։ 

ԳԿԽ-ի ապագա կողմնորոշումն ու աշխատանքային մեթոդները ներկայացրեց միության նորընտիր ատենապետ պարոն Ջոնաթան Սպանգենբերգը։ Քվեարկության արդյունքում երկու երրորդով ընտրված պարոն Սպանգենբերգը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանիայի հայ համայնքում։ Հայկական սփյուռքի հետ ունեցած իր սերտ կապերի շնորհիվ նա քաջ ծանոթ է Գերմանիայի և ամբողջ աշխարհի հայերի խնդիրներին: 

Փոխնախագահի պարտականությունները կկատարի 20 տարի հայկական հարցերով ԳԿԽ-ում զբաղվող պարոն Սերժ Դերհակոպյանը։ Նորընտիր վարչության կազմում են նաև Սամվել Լուլուկյանը, Սիրանուշ Ասատուրյանը և Սիլվա Աժդերյանը։ Պարոն Լուլուկյանը ծնվել է Հայաստանում և 30 տարի ակտիվ գործունեություն է ծավալում գերմանահայ համայնքում։ Տիկին Աստատուրյանը և տիկին Աժդերյանը կաջակցեն ԳԿԽ-ին՝ նահանգային և դաշնային մակարդակներում տարբեր պատգամավորական պաշտոններ ունեցած իրենց կուտակած փորձով: 

ԳԿԽ-ի նոր վարչությանը միավորում է ցանկությունը՝ ներկայացնելու Գերմանիայում ապրող հայերին որպես Գերմանիայում գործող համերաշխ համայնք և ամրապնդելու Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը։

Թեմայի այլ նորություններ