Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    25%
    19 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    56%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    25%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    19 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    46%
    19 կմ/ժ
  • Արցախ 24°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41484
  • Դոլար = 388.501

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եւ առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ: Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում: 

Նախատեսվում է հանդիպում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում: Բանաձեւն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում:

Թեմայի այլ նորություններ