Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ կանանց հարցերով նախարարական կլոր-սեղանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 31°C
    23%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    52%
    11 կմ/ժ
  • Արարատ 36°C
    19%
    5 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    10 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    23%
    8 կմ/ժ
  • Արցախ 32°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ կանանց հարցերով նախարարական կլոր-սեղանին

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ կանանց հարցերով նախարարական կլոր-սեղանին

ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի (CSW67) շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Գենդերային բաժանումը շրջանցելու հարցում խոչընդոտների հաղթահարում և թվային դարաշրջանում կրթության խթանում» թեմայով նախարարական կլոր-սեղանին։

Նախարար Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է կանանց տնտեսական զորեղացման, նրանց ներուժի բացահայտմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը։ Վերջինս նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն անում է ամենը՝ տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության և որոշումների կայացման գործընթացներում լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ․

«ՀՀ կառավարությունը շարունակաբար իրականացնում է միջոցառումներ, որոնք նպատակ ունեն խթանել կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։ Եթե ունես հմտություններ, որոնք շուկայում պահանջված են, ապա կարող ես աշխատանք գտնել: Թվային մարքեթինգն այսօր ամենապահանջված ոլորտներից մեկն է աշխարհում, և հենց այս ոլորտում էլ փորձում ենք նոր հմտություններ ու հնարավորություններ ստեղծել աշխատաշուկայից դուրս մնացած կանանց համար»,- նշել է Ն․ Մկրտչյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՀՀ–ում գործարկված «Պլատֆորմ 5» ծրագրի մասին։

Նախարարը հույս է հայտնել, որ նմանօրինակ միջոցառումներն իրապես կնպաստեն կանանց և աղջիկների ներուժի խթանմանն ու տնտեսական զորեղացմանը։

Թեմայի այլ նորություններ