ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 36°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 31°C
    22%
    2 կմ/ժ
  • Լոռի 24°C
    70%
    4 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    80%
    16 կմ/ժ
  • Արարատ 36°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 30°C
    49%
    6 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    13%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    74%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 35°C
    13%
    6 կմ/ժ
  • Կոտայք 33°C
    47%
    18 կմ/ժ
  • Արցախ 29°C
    61%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38694
  • Դոլար = 388.242

ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորությամբ

ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։ Պատվիրակության կազմում են․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ, 2-րդ օկրուգ)․ համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է․ ինչպես նաև սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա նահանգ , 4-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա նահանգ, 9-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ, 1-ին օկրուգ) և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ նահանգ, 1-ին օկրուգ)։

Հուլիսի 2-5-ը նախատեսվող այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ մեր երկու երկրների կապերի ամրապնդման նպատակով։ Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա կլինեն հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականների հետ։ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ԱՄՆ կառավարության անկախ հանձնաժողով է, որ ձգտում է առաջ տանել ԱՄՆ ազգային անվտանգությունն ու ազգային շահերը՝ խթանելով մարդու իրավունքները, ռազմական անվտանգությունը և տնտեսական համագործակցությունը ԵԱՀԿ 57 երկրներում։

Թեմայի այլ նորություններ