Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր». Ռոմանոս Պետրոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 37°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    39%
    35 կմ/ժ
  • Լոռի 26°C
    62%
    9 կմ/ժ
  • Տավուշ 27°C
    60%
    8 կմ/ժ
  • Արարատ 38°C
    20%
    13 կմ/ժ
  • Սյունիք 31°C
    34%
    17 կմ/ժ
  • Արմավիր 38°C
    13%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    65%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 36°C
    13%
    13 կմ/ժ
  • Կոտայք 34°C
    27%
    1 կմ/ժ
  • Արցախ 30°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր». Ռոմանոս Պետրոսյան

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»
 
Անտառների կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը շրջակա միջավայրի նախարարության գործառույթների գերակա ուղղություններն են և չափազանց կարևոր մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։
 
Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է 332332 հա, ինչը երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ն է։
 
ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։Մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքները պետք է կրկնապատկվեն։
 
Այսօր մենք պետք է համատեղ ուժերով ու մեծ նվիրումով լծվենք անտառների պահպանության և վերականգնման շնորհակալ գործին, քանզի միասնականությունն ու համատեղ ջանքը հաջողության միակ ուղին է։

Թեմայի այլ նորություններ