Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը, քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի. Արցախի ԱԺ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    30%
    6 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    13 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը, քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի. Արցախի ԱԺ նախագահ

Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը, քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես տեղեկացանք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է

«Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին:

Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև՝ առանձին հեղինակավոր անձանց կոչերը և հատկապես ՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է փակ պահել կյանքի ճանապարհը:

Շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը:

Անկոտրում է արցախցու կամքը: Կա՛, արդյոք, ապաշրջափակման տարբերակ. կարծում եմ՝ այո: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ կարող ենք վկայակոչել պատժամիջոցների կիրառումը:

Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի: Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքները ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ:

Արցախցիներն իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Թերևս, ամենամեծ աշխատանքը՝ սկսած ծննդատան մանուկից մինչև զառամյալ ծերունի, հայ ազգի արժանապատվության պահպանումն է, որը կատարում ենք Աստծո օրհնությամբ և մեր համառության շնորհիվ:

Աստված պահապան հայկական երկու Հանրապետություններին»:

Թեմայի այլ նորություններ