Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ

Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ

Երեկ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն տևել է շուրջ 4,5 ժամ։

Երկու երկրի ղեկավարները քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք նշել են, որ Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն զարգացնել երկկողմ հարաբերությունները և գործակցել՝ նպաստելու աշխարհում բազմաբևեռության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը:

Սա Սի Ծինփինի առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Նա Ռուսաստանում կլինի մինչև մարտի 23-ը: Այսօր արդեն նախատեսված է նախագահների պաշտոնական հանդիպումը:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ցինպինին մեծ ուշադրության համար, որ նա հատկացնում է Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամության և գործընկերության զարգացմանը։

«Նախ ցանկանում եմ շնորհավորել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Եվ ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում անձնական մեծ ուշադրության համար, որը դուք ցուցաբերում եք Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամության և գործընկերության զարգացմանը», - ասել է Միշուստինը։

Նա ընդգծել է Սի Ցզինպինի վերընտրվելուց հետո Ռուսաստան կատարած իր առաջին արտասահմանյան այցի կարևորությունը:

«Սա վկայում է ռուս-չինական հարաբերությունների նոր դարաշրջան մտնելու առանձնահատուկ բնույթի մասին»,- ասել է Միշուստինը։

Թեմայի այլ նորություններ