Կոսովոյում հայտարարել են, որ հանրապետության վերաբերյալ ԵՄ ծրագիրը դե ֆակտո ճանաչում է երկրամասի անկախությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    32%
    7 կմ/ժ
  • Լոռի 28°C
    50%
    7 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 33°C
    26%
    2 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    43%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Կոսովոյում հայտարարել են, որ հանրապետության վերաբերյալ ԵՄ ծրագիրը դե ֆակտո ճանաչում է երկրամասի անկախությունը

Կոսովոյում  հայտարարել են, որ հանրապետության վերաբերյալ ԵՄ ծրագիրը դե ֆակտո ճանաչում է երկրամասի անկախությունը

«Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագիրը», որը նախապատրաստվել է ԵՄ-ի կողմից, փաստացի ճանաչում է երկրամասի անկախությունը: Նման հայտարարություն է արել չճանաչված Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցան։ Այդ մասին հայտնում են ТАСС գործակալությունից:

«Դե ֆակտո ճանաչումն այն է, երբ մեկ այլ պետություն համաձայնում է, որ դուք բացարձակ անկախ երկիր եք, որ այն պարտավորվում է չմիջամտել ներքին գործերին, որ այն ոչ մի տեղ չի միջամտում միջազգային ասպարեզին (վերաբերող հարցերին), որ այն առանց որևէ ծանոթագրության ճանաչում Է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագրերը, մաքսատունը, ապրանքները, այն ամենն, ինչ արտադրում է Կոսովոն իր պատկերանշանով: Դե յուրե ճանաչումն այն է, երբ պետությունները ճանաչվում են իրավաբանորեն և ինքնուրույն որոշում են կայացնում՝ բացել արդյոք դեսպանատներ», - այսօր խորհրդարանի խոսնակի խոսքն է մեջբերում Kosovo Online հարթակը:

Կոնյուֆցան նաև հավելել է, որ եվրոպական առաջարկը պարունակում է հենց դե ֆակտո ճանաչում։ Ինչպես ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ավելի վաղ հրապարակված «Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագրի» տեքստում, ծրագրով նախատեսվում է փոխադարձ ճանաչել անձնագրերը, Սերբիան պետք է հրաժարվի Կոսովոն համաշխարհային ասպարեզում ներկայացնելուց, կողմերը պետք է դիվանագիտական ներկայացուցչություններ բացեն, ինչպես նաև պետք է իրավական պարտավորություններ ստանձնեն՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման» ուղղությամբ։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը հայտարարել էր, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունների վերջնական կետը պետք է լինի փոխադարձ ճանաչումը: Ի պատասխան՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ ամերիկացիները կարող են երազել:

Թեմայի այլ նորություններ