Կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    25%
    19 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    25%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    19 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    46%
    19 կմ/ժ
  • Արցախ 24°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40898
  • Դոլար = 387.973

Կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, որոնց հիման վրա առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը։

Կառավարման խորհրդի կողմից հաստատվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի շրջանակում իրականացվող Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի շուրջ 8կմ հատվածի  շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարելով պայմանագիր կնքել մրցույթը հաղթած կապալառու կազմակերպության հետ։

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի ճանապարհային ցանցի արդիականացման և զարգացման հարցում Հյուսիս-հարավ ենթակառուցվածքային ծրագրի իրագործումն էլ ավելի մեծ կարևորություն և ռազմավարական նշանակություն է ստացել հատկապես առկա մարտահրավերների լույսի ներքո: Ուստի, հանձնարարել է բոլոր ջանքերը ներդնել ծրագրի սահուն և արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Փոխվարչապետն ընդգծել է, որ ծրագրի կառավարման խորհուրդը շարունակում է իր ուշադրության և համակարգման ներքո պահել ծրագրին վերաբերող կարևոր հարցերն ու առաջարկել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին ցուցաբերել բավարար աջակցություն և ճկունություն՝ ծրագրին վերաբերող խնդիրների լուծման հարցում:

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր, որոնց վերաբերյալ Փոխվարչապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Թեմայի այլ նորություններ