Կարևորվել են արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    30%
    6 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    13 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Կարևորվել են արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները

Կարևորվել են արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ. «Վստահ եմ, որ Հայաստանի ու Վրաստանի միջև առկա ամենաբարձր մակարդակի հարաբերությունները նոր թափ կստանան»։

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ հայ-վրացական միջկառավարական հարաբերությունները ևս լավ ելակետ են առողջապահության ոլորտում ավելի սերտ գործակցություն զարգացնելու համար:

Կարևորվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու, Հայաստանում և Վրաստանում արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առողջապահական ուղղություններով կրթական և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ