Կառավարությունը բարելավում է արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ. նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    34%
    6 կմ/ժ
  • Լոռի 28°C
    50%
    7 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 32°C
    26%
    2 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    43%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Կառավարությունը բարելավում է արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ. նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում

Կառավարությունը բարելավում է արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ. նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում

Օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունները միտված են բարելավելու արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ, զարգացնելու արբիտրաժի ինստիտուտը, շտկելու օրենսդրական թերությունները. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում:

«Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է Կառավարության հնգամյա ծրագրից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը:

«Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում Կառավարությունն առաջարկում է սահմանել արբիտրների շահերի բախման բացահայտման բավարար գործիքներ եւ չափանիշներ:

Զեկուցողի խոսքով օրենքով կսահմանվեն այն նվազագույն հիմքերը, որոնց դեպքում արբիտրին պետք է բացարկ հայտնվի: «Արդյունքում ավելի հստակ կլինեն արբիտրների բացարկման որոշ հիմքեր. դրանք առավել արդյունավետ կպաշտպանեն արբիտրաժային վարույթի կողմերի միջեւ հավասարությունը, կբարձրացնեն արբիտրաժային ինստիտուտի նկատմամբ հասարակության վստահությունը` միաժամանակ չսահմանափակելով արբիտրաժային հաստատությունների կողմից բացարկի այլ հիմքեր սահմանելու հնարավորությունը:

Նախատեսվում է, որ արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման վերաբերյալ գործերը քննվելու են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է արբիտրաժային վեճերի հստակեցմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների շրջանակում առաջարկվում է բացառել այն չարաշահումները, երբ արբիտրաժի կողմերը փորձում են ձգձգել դատարանում արբիտրաժային վճռի հարկադիր կատարման կամ չեղյալ ճանաչման վարույթները:

Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ Կառավարությունը նախաձեռնությունը լրամշակել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած առաջարկների հիման վրա:

Պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին` զեկուցողը նշել է, որ ոլորտում իրականացվող փոփոխությունները միտված են նաեւ թեթեւացնելու ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը ողջունել է նախաձեռնությունը: Նրա խոսքով արբիտրաժի ինստիտուտի լավարկումը դատարանների բեռնաթափմանն ուղղված քայլերից է: Պատգամավորը հորդորել է դրական եզրակացության արժանացնել նախաձեռնությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկված ««Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխություններին:

Հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նրա խոսքով նախաձեռնության ընդունման արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով:

Առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել է տեխնիկական փոփոխություն:

Թեմայի այլ նորություններ