Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր

Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ծանոթացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դրվագներին, ինչի մասին հայտարարել են, սակայն ընդդիմությունից դեռևս արձագանք չկա: Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք անընդհատ  առաջարկել են, որ ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագների, որոնք կան այսօր Հայաստան-Ադրբեջան խոսակցության գործընթացում: Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: Տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվությունը: Եվ մինչև այս պահը աշխատանքային քննարկման ռեժիմով բոլոր դրվագներին ծանոթանալուց ընդդիմության հրաժարվելը ես գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափում»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ իշխանական պատգամավորի՝ եթե այսօր էլ ընդդիմությունը հստակ ակնկալիք ունի ծանոթանալու բանակցային գործընթացի որոշ դրվագների, կարող են կապվել ԱԳ նախարարի հետ կամ այս հարցադրումները տալ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Հովհաննիսյանն ընդգծեց՝ նախորդ օրը հարցուպատասխանին ընդդիմությունից ոչ ոք չի մասնակցել:

«Եթե ընդդիմությունը խոսում է, թե այս կամ այն հարցի մասին տեղյակ չեն, նրանք ունեն այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավորությունները: Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար՝ ծանոթանալու բանակցային գործընթացին: Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը «փախել է» պատասխանատվությունից»,-նշեց պատգամավորը:

ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ընդդիմության ցանկությամբ և նախաձեռնությամբ ավելի վաղ հանդիպում է եղել Պաշտպանության նախարարի հետ: Եվ այսպիսով պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիրները նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան՝ հրավիրելով ԱԳ նախարարին:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ վարչապետի կողմից բազմիցս հնչեցված առաջարկը, որ, եթե ցանկանում եք ունենալ փակ հանդիպում, որի ընթացքում կլսեք, թե ինչ է բանակցվում, ինչ փաստաթղթեր են փոխանակվում, ապա ինքը պատրաստ է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետին որևէ մեկը չի դիմել:

Թեմայի այլ նորություններ